«Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին ձեռքբերում չի ունենա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ տեղափոխություն իրականացնել, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը ձախողել է պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տեղափոխության շուրջ բանակցությունները: «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել համաձայնության գալ «Սպորտինգի» հետ 25-ամյա կիսապաշտպանի արժեքի հարցում:
«Մանչեսթեր Յունայթեդը» բարձր աշխատավարձի պահանջի պատճառով հրաժարվել է նաև ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու մտքից:
Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ փոփոխությունների կենթարկի թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: