Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սպորտի ոլորտում մի շարք անձանց շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել՝
Արմեն Սամվելի Մկրտչյանին Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ
Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ
Կարեն Լավուրիկի Կարապետյանին Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ
Արշակ Գյորգիի Հայրապետյանին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ
Կարեն Ռաֆիկի Բաղդասարյանին Երեւան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ: