Միշել Օբաման «Գրեմմի» մրցանակ է ստացել իր հուշագրությունների համար
Միշել Օբաման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը, «Գրեմմի» երաժշտական մրցանակ է ստացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում այդ թվում աուդիոկրիչների տարբերակով հրատարակված հուշագրությունների համար։ Գիրքը ստացել է «Ձեւավորում» (Becoming) անունը։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։
Հուշագրությունները հրատարակվել են 2018թ.-ին, եւ արդեն իսկ առաջին օրերին վաճառվել է ավելի քան 1,4 մլն օրինակ տպագիր եւ թվային տարբերակով։
«Գրեմմի»-ի 62-րդ մրցանակաբաշխությունը հունվարի 26-ին անց է կացվել Լոս Անջելեսում։