Մայքլ Ջորդան․ Շոկի մեջ եմ այս ողբերգական լուրերից, ես սիրում էի Կոբիին
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ջորդանը ցավակցել է «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող, NBA-ի հնգակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Կոբի Բրայանտի ընտանիքին եւ երկրպագուներին, 41-ամյա բասկետբոլիստի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական վախճանի կապակացությամբ։
Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։
«Ես շոկի մեջ եմ այս ողբերգական լուրերից։ Անհնար է փոխանցել, թե ինչ ցավ եմ զգում։ Ես սիրում էի Կոբիին։ Նա ինձ համար կրտսեր եղբոր նման էր»,- 56-ամյա Ջորդանի խոսքը մեջբերում է CNN-ը։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։