Կալաբասասի իշխանությունները հաստատել են Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետևանքով. Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքի իշխանությունները անուղղակի հաստատել են լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Հաղորդագրությունը հրապարակվել է քաղաքի պաշտոնական թվիթերյան էջում։
«Խորը կսկիծով իմացանք Կոբե Բրայանտի ու եւս չորս մարդկանց զոհվելու մասին Կալաբասում ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Ուղղաթիռն ընկել է տեղի ժամանակով առավոտյան 10։00-ին, Լաս Վիրգենես շրջանում։
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն ու Տրասպորտային անվտանգության ազգային խորհուրդն անցկացնում են հետաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 41-ամյա Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։
Նշվում է նաև, որ լեգենդար ամերիկացի բասկետբոլիստի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային մարզման Բրայանտի հիմնած բասկետբոլային ակադեմիա, որը գտնվում է Մամբայում։ Ջինան Բրայանտի չորս դուստրերից ավագն է։
Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։
ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։