Մասաչուսեթսում ձերբակալել են կնոջը, որը պարբերաբար հոգացել է բնական կարիքը կայանատեղիում
Մասաչուսեթսում կինը, որը մի քանի ամիս շարունակ հոգացել է իր բնական կարիքը տեղի Natick խանութի կայանատեղիում, ձերբակալվել է հանցանքի վայրում:
51-ամյա Անդրեա Գրոսերը մեղադրվել է սեփականությունը անտեղի վնասելու ութ կետերի մեջ, երբ ոստիկանը հայտարարել է, որ տեսել է՝ ինչպես է կինը հոգում իր բնական կարիքը խանութի մոտ:
Խանութի տերն անցած տարվա հոկտեմբերից 8 անգամ հայտնել է խանութի մոտ մարդու կղանք հայտնաբերելու մասին:
Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը՝ նախնական փուլում ենթադրելով, որ դա կարող է լինել կենդանի, սակայն այնուհետեւ հայտնաբերել է «զուգարանի թուղթ եւ այլ անձեռոցիկներ», Metrowest Daily News-ին ասել է ոստիկանության դեպարտամենտի մամուլի քարտուղար Կարա Ռոսին:
Կայանատեղիում իրականացվել է պարեկային ծառայություն, որը եւ բռնել է Գրոսերին, որը պնդում է, որ նա ունի գրգռված աղիների համախտանիշ: