Հալեպում ականապատ մեքենա է պայթեցվել. կա 7 զոհ, 2 տասնյակ վիրավոր
Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի շրջաններից մեկում կիրակի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabia-ին, ականապատ մեքենան պայթեցվել է Աազազ քաղաքում, որը գտնվում է Հալեպ քաղաքից հյուսիս ընկած հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում: Պայթյունի հետևանքով ևս 20 մարդ վիրավորում է ստացել:
Պայթյունին հաջորդել է ուժեղ հրդեհը, որը տարածվել է մի քանի մոտակա խանութների և կրպակների վրա: Կրակի ճիրաններում տասնյակ մեքենաներ են հայտնվել, որոնք կայանված են եղել մոտակայքում:
Աազազ քաղաքի շրջանը ներկայում գտնվում է Սիրիայի ընդդիմադիր զորամիավորումների վերահսկողության տակ, որոնք թուրքական զորքերի աջակցությամբ ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելքում: