Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ են դրվում Brexit-ին նվիրված մետաղադրամները
Մեծ Բրիտանիայում նոր մետաղադրամ են թողարկում 50 փենս արժողությամբ՝ ի նշան հունվարի 31-ին երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու:
Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ֆինանսների նախարարությունը մետաղադրամները նախ պատվիրել էր ԵՄ կազմից դուրս գալու նախնական ամսաթվին՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ: Սակայն Brexit-ի հետաձգումը հանգեցրել է նրան, որ շուրջ մեկ մլն մետաղադրամ ստիպված են եղել հալեցնել, իսկ թողարկումը հետաձգել, քանի դեռ չի չէր հաստատվել Brexit-ի ամսաթիվը:
Նոր մետաղադրամների մի կողմում երևում է «Խաղաղություն, բարգավաճում և բարեկամություն բոլոր երկրների հետ» գրությունը, ինչպես նաև Brexit-ի ամսաթիվը՝ «31-ը հունվարի 2020»:
Շուրջ 3 մլն մետաղադրամներ շրջանառության մեջ կդրվեն հունվարի 31-ից, ևս 7 մլն-ը կթողարկվեն այս տարի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը հաստատվել է հունվարի 24-ին ընդունված օրինագծով, որը ստորագրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: