#Update Downed aircraft is a helicopter. Flames extinguished. #Malibu deputies at crash site looking for survivors, 4200 blk Las Virgenes Rd #Calabasas #LASD
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է օդային աղետում. (Լուսանկար)
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է մասնավոր ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն, որը տեղեկության սկզբնաղբյուրն է։
Որեւէ պաշտոնական հաստատում դեռ չի հետեւել, որը բասկետբոլիստը զոհվածների թվում է։ Նշվում է, որ Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է երեք ուղեւոր։ Բրայանտի կինը չի եղել ուղղաթիռում։
Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։