Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ...

Պետական ԲԲԸ-ն մասնատել են, շենքերը՝ վաճառել․ պատճառվել է խոշոր վնաս. Hetq

Հայաստանում քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները նախկինում նշանակվել են ըստ քաղաքական իրադրության։ Իշխող հիմնական ուժի հետ կոալիցիա կազմած կուսակցությունները հերթափոխով ղեկավարել են Քաղաքաշինության նախարարությունը։ Քաղաքաշինության նախարարությունը ղեկավարել են և՛ ՕԵԿ-ի, և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի ներկայացուցիչները։ Այդ ժամանակ էլ սկսվել են Կառավարությանը պատկանող Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ-ի շենքերի մասնատումն ու օտարումը, իսկ նախկին տնօրենը վերցրել և այլևս չի վերադարձրել ԲԲԸ-ին պատկանած 123 միլիոն դրամ գումարը։

1930 թ.-ին Հայաստանում հիմնվում է գիտահետազոտական ինստիտուտ, որը, ի թիվս այլնի, զբաղվում է նաև սեյսմիկ հարցերով։ Ինստիտուտը կատարելագործվում և տասնամյակներ հետո դառնում է շինարարության ոլորտում կարևորագույն հետազոտությունների և փորձաքննությունների կենտրոն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն կոչվում է «Հայսեյսմշին և ԿՊ» ՓԲԸ, հետո դառնում է ԲԲԸ, իսկ ավելի ուշ և այսօր էլ կոչվում է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման կենտրոն» ԲԲԸ։

2008 թ.-ի դրությամբ «Հայսեյսմշին» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում էին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցում գտնվող վարչական շենքը, չորս առանձին լաբորատորիաները, դրանց կից 3.5 հողակտորն ու դրա վրայի շենք-շինությունները: Հսկայական համալիր։

«Պեպսին»՝ Հայսեյսմշինի տարածքում

«Պեպսին»՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հայաստանյան գործարանը, տեղակայված է երբեմնի գիտական կենտրոնի տարածքի մեծ մասում։ 2008 թ-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում է թույլ տալ «Հայսեյսմշին» ԲԲԸ-ին օտարել իր գույքը։ Այդ ժամանակ քաղաքաշինության նախարարը ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն էր, որն այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Կառավարության որոշմամբ «Հայսեյսմշին»-ին պատկանած և «Ջերմուկ Ինթերնեյշնլ»-ին օտարված շենք-շինությունների արժեքը կազմել է 135 միլիոն դրամ, իսկ գույքի զբաղեցրած և օգտագործման համար նախատեսված 3.5 հա հողակտորինը՝ 574 միլիոն դրամ։ Գույքն օտարելուց 3 տարի անց հանրապետության նախագահի մակարդակով Երևանում բացվել է «Պեպսի»-ի գործարանը։

«Պեպսին»-ին ընդլայնվում է ի հաշիվ գիտական կենտրոնի

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2015 թ.-ին գույք օտարելու թույլտվություն է տվել Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ-ին («Հայսեյսմշին»-ի իրավահաջորդն է)։ Նույն որոշումով սահմանվում է՝ 7556 քմ հողատարածքը և դրան ամրակցված՝ 1406 քմ լաբորատորիայի մասնաշենքը ուղղակի ձևով վաճառել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին 124 միլիոն դրամով («Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն անվանումը ավելացվել է)։

Կառավարության որոշումից միայն երեք տարի անց՝ 2018 թ.-ին է լաբորատորիայի առքուվաճառքի պայամանագիրը կնքվել։ «Պեպսին» վաճառած շենքի գործարքը գնահատվել է աուդիտորական ստուգմամբ։ «Ֆոր էյ քնսալթինգ» ՓԲԸ-ի հայտնած աուդիտորական կարծիքի մեջ ասված է․ «Օտարման պահին վաճառված անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը կազմում էր 242 միլիոն դրամ, վաճառքը՝ 105 միլիոն դրամ, վնասը՝ 137 միլիոն դրամ։ Հիմնավորված չէ գույքի վաճառքի գինը և օտարման հետաձգումը 3 տարով»։ Այսինքն, «Պեպսիին» օտարված շենքը վաճառվել է անհամեմատ ցածր գնով։

Կառավարության որոշման մեջ, ինչպես նաեւ առքուվաճառքի պայմանագրում որևէ բան ասված չէ շենքի մեջ առկա գույքի մասին, որը պատկանում է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին։ Խորհրդային տարիներին ստեղծված լաբորատորիայում մինչև օրս պահպանվել են եզակի համարվող այնպիսի սարքավորումներ, որոնք արդիականացման պարագայում հնարավոր կլիներ օգտագործել նաև այսօր։ Այնինչ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն պետք է գույքը հանի սեփականության իրավունքով «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին պատկանող շենքից։

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի 100 տոկոսը 2017 թ.-ից պատկանում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին պատկանող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Էլսու ինք» ՍՊԸ-ին։ Իսկ մինչ այդ ընկերության 50 տոկոս բաժնետոմսերը պատկանում էին ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։

Շենքի մի մասը՝ «Հայսեյսմշին»-ի նախկին տնօրենին, մյուս մասը՝ աշխատակիցներին

«Հայսեյսմշին» ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնը 3 տարի զբաղեցրած, հետագայում ՕԵԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Մանասյանը դարձել է նույն ընկերության լաբորատոր շենքերից մեկի որոշ տարածքների և մյուս շենքի սեփականատեր «ԱԻՍՄ» ընկերության բաժնետեր։



«Հայսեյսմշին» ԲԲԸ-ում պետությունն՝ ի դեմս քաղաքաշինության նախարարության, ունեցել է 80 % բաժնետոմս, մնացած 20 տոկոսը պատկանել է աշխատակիցներին։ Այդ ժամանակ քաղաքաշինության նախարարը ՕԵԿ-ական Արամ Հարությունյանն էր (հետո դարձավ ՀՀԿ-ական և զբաղեցրեց բնապահպանության նախարարի պաշտոնը, ապա դարձավ ԱԺ պատգամավոր, ներկայումս փողերի լվացման գործով հետախուզվում է)։

Տնօրեն Արմեն Մանասյանի պաշտոնավարմանը զուգահեռ՝ կոլեկտիվի բաժնետերերը, այդ թվում ինքը ցանկացել են օգտվել սեփականաշնորհման իրենց իրավունքից։ Արդեն 2010 թ.-ին Կառավարությունը որոշում է «Հայսեյսմշին» ԲԲԸ-ն վերակազմակերպել և 20 տոկոս բաժնեմաս ունեցողների համար ստեղծել «ԱԻՍՄ» անունով ԲԲԸ։ Նորատեղծ ԲԲԸ-ին տրամադրվում է գույք, իսկ պետական ԲԲԸ-ին տրվում է բաժնետոմսերի հետգնման իրավունք։ Այդպես, ԱԻՍՄ ընկերությանը տրամադրվում է «Հայսեյսմշին» ԲԲԸ շենքերի մոտ ⅔-րդ մասը՝ երկու շենք և հողամաս, որոնցից մեկը «Պեպսիին» վաճառված լաբորատորիայի շենքի չափ է, իսկ մյուս շենքը քառահարկ է։

Այս ամենին զուգահեռ՝ 2009 թ.-ին նախկին տնօրեն Արմեն Մանասյանը դիմում է դատարան, պնդում, որ խախտվել են իր՝ բաժնետիրոջ իրավունքները, բաժնետոմսերի իրական արժեքն է հաշվել և պետական ԲԲԸ-ից պահանջել՝ կամ գումարը, կամ դրան համարժեք գույքը։ 4 տարի տևած դատավարության արդյունքում 2013 թ.-ին դատարանը վճռում է՝ հայցվոր Արմեն Մանասյանի բաժնետոմսերը գնել 1 բաժնետոմսի արժեքը 306 ՀՀ դրամով կամ փոխհատուցել գույքով` հայցվորի բաժնեմասին համապատասխան։ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ-ն չի բողոքարկում վճիռը, և այն մտնում է օրինական ուժի մեջ։ ԲԲԸ-ն վճիռը կատարելու նպատակով արդեն ԱԻՍՄ-ին տրամադրած շենքերից մեկի մի մասը առանձնացնում և տրամադրում է Արմեն Մանասյանին։



Այսպիսով, Արմեն Մանասյանը դառնում է Ահարոնյան 3/6 շենքի 1-ին հարկից 120 քմ տարածքի, 2-րդ հարկից 85 քմ տարածքի և 0.7 հա հողակտորի սեփականատեր։ Բացի այդ, Արմեն Մանասյանը հանդիսանում է նաև Ահարոնյան 3/3 հասցեի անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող «ԱԻՍՄ» ԲԲ ընկերության բաժնետեր։ Հետագայում Մանասյանն իրեն պատկանող գույքից տարածքներ է վարձակալությամբ տրամադրում Երևան համայնքին, իրավաբանական անձանց։

ԲԲԸ-ի շենքը ոստիկանությունը վարձակալել է «ջրի գնով»

Վերը նկարագրված գործարքներից հետո «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի սեփականությունից մնում է ընդամենը երկու շենք։ Մեկը՝ վարչական մասը, մյուսը՝ լաբորատորիայի քառահարկ շենքը։ Վարչական մասում հիմա էլ տեղակայված է ընկերությունն իր 3 տասնյակ աշխատակիցներով։ Լաբորատորիայի շենքում տեղակայված է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը։ Ոստիկանությունը «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնից» շենքը վարձակալում է չնչին գնով՝ ամսական 173 հազար դրամ։ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի տնօրեն Արմեն Մինասյան տեղեկացրեց, որ առաջիկայում դիմելու է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ առաջարկելով, որ վարձակալության գինը վերանայեն։ ԲԲԸ-ի համար վարձակալության գումարը կարևոր է, քանի որ ընկերությունը պետբյուջեից գումար չի ստանում և վարձավճարը ԲԲԸ-ի եկամուտն է։ «Պեպսիին» օտարված մասնաշենքի, ԱԻՍՄ-ին տրամադրած գույքի և այլ հարցերի վերաբերյալ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ում ուսումնասիրություն է կատարվում, որից հետո կորոշվի ԲԲԸ-ի անելիքները։

ԲԲԸ-ի նախկին տնօրենը չի վերադարձրել 123 մլն դրամը

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի» գույքի մի մասի վաճառքից գոյացած գումարով պետք է ԲԲԸ-ն վերազինվեր, այնինչ ընկերության տնօրենը այդ գումարները վերցնում և այդպես էլ չի վերադարձնում ընկերությանը։

Նախկին տնօրեն Գեորգի Գուլքանյանը ինքն իր հետ փոխառության պայմանագիր է կնքել։ Նա, 2009-2012 թվականներին հանդիսանալով ԲԲԸ-ի տնօրեն, առանց ընկերության խորհրդի որոշման, ընկերության միջոցներից փոխառություն է վերցրել 125 միլիոն դրամ և չի վերադարձրել։ 2013 թ.-ին քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշով։ Այդ ընթացքում նա ԲԲԸ-ին վերադարձրել է 2 միլիոն դրամ։ Դատարանը Գուլքանյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ դատական ակտը և նախկին տնօրենին մեղավոր ճանաչել առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար և պատիժ է նշանակել ազատազրկումն ընդամենը 2 տարի ժամկետով։ Նախկին դատախազ, փաստաբան, մի շարք պետական պաշտոններ զբաղեցրած Գուլքանյանը կրում է իր պատիժը, բայց չի վերականգնում վնասը։ 2019 թվականին Գեորգի Գուլքանյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել և երբեք չի վճարի այդ 123 միլիոն դրամը։

Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am

դիտվել է 1925 անգամ
Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan