AP-ն հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատման մասին Թրամփի խոսակցության ձայնագրությունը
Associated Press-ը հրապարակել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի ձայնագրությունը Մոսկվայի և Կիևի միջև առճակատման մասին, որը, իբր արվել է 2018-ին աշխատանքային ընթրիքի ժամանակ՝ Վաշինգտոնի Trump International Hotel-ում:
Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը ներկա են եղել գործարարներ Լև Պառնասը և Իգոր Ֆրումանը: ԱՄՆ լրատվամիջոցները համարում են, որ նրանք կապված են Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հետ:
Գրառման մեջ Թրամփին հետաքրքրում է, թե Ուկրաինան որքա՞ն կկարողանա դիմակայել Ռուսաստանին առանց Միացյալ Նահանգների օգնության, ինչպես նաև առաջարկում է աշխատանքից հեռացնել Մարի Յովանովիչին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ դեսպանի պաշտոնը Կիևում:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, գրառումը հերքում է Թրամփի այն պնդումները, թե ինքը Պառնասին և Ֆուրմանին չի ճանաչում, որոնք մեղադրվում էին անցյալ տարի ԱՄՆ նախագահի նախընտրական կամպանիայի ֆինանսավորման մեջ:
Մարի Յովանովիչը աշխատանքից ազատվել է 2019 թվականի մայիսին՝ նախագահի անվստահության պատճառով: Յովանովիչն էլ պնդում է, որ իր դեմ համակարգված արշավ է իրականացվել, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Պետդեպարտամենտի վրա՝ իրեն աշխատանքից ազատելու համար: