Արդեն իսկ ձևավորվել է բալերի «սև շուկա», որն անհնար է վերահսկել․ ՃՈ-ն ստիպված է լինելու փոփոխությունների գնալ (Տեսանյութ)
Ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովի կարծիքով՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալային համակարգում կան մի շարք բացթողումներ, որոնք վարորդներին հնարավորություն են տալիս հմտորեն շրջանցել սույն օրենքի մի քանի դրույթ։
Խաչատուրովի խոսքերով՝ արդեն իսկ ձևավորվել է ապօրինի «սև շուկա», որի միջոցով, այն օրինախախտ վարորդները, որոնք սպառել են իրենց միավորները, կարող են որոշ գումարի դիմաց ձեռք բերել բալեր։
«Գրեթե յուրաքանչյուր ոլորտում շուրջ 5 տոկոսանոց վիճահարույց կոնտինգենտ կա, որը փորձում է շրջանցել օրենքը կամ իրեն օրենքից դուրս է դնում, և վարորդները բացառություն չեն կազմում, այսինքն՝ մնացյալ 95 տոկոսը ոչ թե իդեալական վարորդներ են, այլ կարգապահ են և ճանապարհային երթևեկության կանոններին հետևում են, հիմա բալային համակարգն այդ 5 տոկոս կարգազանցներից շատ քչերի վրա կազդի, եթե, իհարկե, ազդի և սրանք էլ կօգտվեն հենց այդ «սև շուկայից» , որը վերահսկել գրեթե անհնար է լինելու, սակայն, իհարկե, չեմ բացառում նաև, որ մյուս վարորդներն էլ կփորձեն այս տարբերակով իրենց համար բալեր ապահովել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արտակ Խաչատուրովը՝ միևնույն ժամանակ հավելելով նաև, որ բալային համակարգն արդյունավետ չի գործելու։
Նրա դիտարկմամբ՝ շատ շուտով ՃՈ-ն ստիպված են լինելու փոփոխություններ մտցնել գործող օրենքում։
Մանրամասները՝ տեսանյութում։