AusOpen․ Ջոկովիչը 1/4 եզրափակիչում է, 15-ամյա Գաուֆը լքեց պայքարը
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում մրցեց արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ եւ հաղթանակ տարավ 6:3, 6:4, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 6 րոպե։
Քառորդ եզրափակիչում Ջոկովիչը կխաղա Կանադայի ներկայացուցիչ Միլոշ Ռաոնիչի հետ, որը 6:4, 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց խորվաթ Մարին Չիլիչին։
Ջոկովիչը Australian Open-ի գործող չեմպիոնն է։
Կանանց մենախաղի չորրորդ շրջանում 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆը հանդիպեց ամերիկացի Սոֆյա Քենինի հետ, որը հաղթանակ տարավ 6:7 (5:7), 6:3, 6:0։ Քենինն առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։