Շատ տարօրինակ է լսել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խոսում տղամարդկության, պատվի ու արժանապատվության մասին. Ռուբինյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ տարօրինակ է լսել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խոսում տղամարդկության, պատվի ու արժանապատվության մասին։
Հիշեցնում եմ, որ սա այն մարդն է, որը (համա)հեղինակել է մի սահմանադրություն, ըստ որի ՍԴ նախագահը պիտի ընտրվեր 6 տարի ժամկետով, ապա հենց ինքը, անազնիվ կոմբինացիայի դիմելով, խախտել է իր իսկ հեղինակած սահմանադրության ոգին ու ընտրվել է ՍԴ նախագահ 17 տարով՝ մինչև իր 65 տարեկանը լրանալը։
Ես կամաչեի»: