Սպիտակ քաղաքում այրվել է մեքենայի սրահը
Հունվարի 25-ին, ժամը 14:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 85 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։54-ին, մարվել՝ 14։59-ին: Այրվել է «Brabus Gelandewagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արտակ Յ.) սրահը՝ մասամբ: