Ճապոնիայում ստեղծել են աշխարհի ամենափոքր սմարթֆոններից մեկը
Ճապոնական Rakuten Mobile ընկերությունը հայտարարել է Rakuten Mini սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Սարքը, որի անկյունագիծը կազմում է մոտ 3,5 դյույմ, ժամանակակից ամենափոքր սմարթֆոններից է, գրում է Planet Today-ը:
Rakuten Mini-ն ունի 3,6 դյույմ անկյունագծով դիսփլեյ, սարքի գաբարիտները՝ 53.4 × 106.2 × 8.6 մմ, իսկ զանգվածը՝ ընդամենը 79 գրամ:
Սարքի «երկաթե» հիմքը կազմում է Qualcomm Snapdragon 439 համակարգը: Մշտական ֆլեշ հիղողության ծավալն է 32 գիգաբայթ: Մարտկոցի հզորությունը կազմում է 1250 միլիամպեր/ժամ: Հիմնական եւ ճակատային տեսախցիկները նույնամոդուլ են, դրանց թույլտվությունը կազմում է 16 եւ 5 մեգապիքսել, համապատասխանաբար:
Սարքն նախատեսված է eSIM տեխնոլոգիայի օգտագործման համար: Հետաքրքիր նորույթի արժեքն ամերիկյան արժույթով կազմում է 200 դոլար: Հարկ է նշել, որ Rakuten Mini-ը քիչ հավանական է, որ կվաճառվի Ճապոնիայից դուրս: