«Գնա չստացված դերերդ վերապրի». Գևորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին
Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, որ հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այդպես է լինում...
Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, եւ դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:
Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:
Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի...
Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո...
Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի...»։
Նշենք. որ այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը ասել էր, որ պետք չի նախ հայհոյել, առավել ևս այստեղ՝ Ազգային ժողովում հայհոյանքներ անել, բացի այդ, նա ասել էր, որ Հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով: