Երևանի ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Երևան քաղաքի Ոստիկանության վարչության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Գասպարյանը:
Հիշեցնենք, որ վերջինս զբաղեցնում էր Տավուշի մարզային Ոստիկանության պետի պաշտոնը և համարվում է Ոստիկանության ամենապրոֆեսիոնալ կադրերից մեկը:
Կենսագրություն.
Ծնվել է 1976թ. հուլիսի 11-ին Երևան քաղաքում:
1996 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցը:
1996-2007թթ. Երևանի Շահումյանի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:
2007-2008թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ /մարդու դեմ ուղղված և գույքային հանցագործությունների դեմ պայքարի/ վարչության 1-ին /մարդու կյանքին և առողջությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարի/ բաժնի ավագ օպերլիազոր:
2008-2011թթ. Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժնի 6-րդ /պետական և անձնական ունեցվածքի հափշտակության դեմ պայքարի/ բաժանմունքի պետ:
2011-2012թթ. Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2012-2012թթ. Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետ:
2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Մեծամորի բաժնի պետ:
2014-2015թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Հրազդանի բաժնի պետ:
2015-2016թթ. ՀՀ ոստիկանության Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետ:
2016-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
2016-2017թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի բաժնի պետ:
2017-2017թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ:
2017-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետ:
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:
2019-2020 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: