«Ռեալը» ձեռք կբերի «Մալագայի» 19-ամյա հարձակվողին
Իսպանական «Մալագայի» իսպանացի հարձակվող Ուգո Վալյեխոն առաջիկա օրերին կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալն» ու «Մալագան» համաձայնեցրել են Վալյեխոյի տեղափոխության գործարքի մանրամասները:
19-ամյա հարձակվողը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ վարձակալությամբ հանդես կգա «Դեպորտիվոյում», իսկ ամռանը կմիանա «Ռեալին»:
Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում Վալյեխոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման: