Հայաստանի հավաքականի խաղացողը տեղափոխվեց «Ժետիսու»
Հայաստանի հավաքականի և «Ալաշկերտի» պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Ղազախստանում։
30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ժետիսուի» հետ։
Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցել ղազախական թիմում, որը հավաք է անցկացրել Թուրքիայում։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է նաեւ Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ ստուգողական հանդիպման։
Հայաստանի հավաքականում Հայկ Իշխանյանը մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։