«Բավարիայի» 18-ամյա հարձակվողը տեղափոխվեց «Սևիլիա»
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռիան Յոհանսոնը մարզական կարիերան կշարունակի «Սևիլիայում», տեղեկացնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
«Սևիլիան» Յոհանսոնի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: 18-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում կխաղա «Սևիլիայի» երիտասարդական թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանից՝ հիմնական թիմում:
Ռիան Յոհանսոնը հանդիսանում է միանգամից 3 երկրի՝ Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Շվեդիայի քաղաքացի: