«Չի կարելի էս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее»․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
Ես կյանքում մոլորված չեմ եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Ընդդիմություն չի նշանակում, որ իշխանությանը քննադատելով կամ բարձր խոսելով, իրար վիրավորելով ինչ-որ դիվիդենտ կշահի ժողովրդի մեջ։ Տիկին Սամսոնյան, ես կյանքում մոլորված չեմ եղել, որ խոսում եք ինչ-որ մեկից անձնապես վիրավորված եք, ասեք անունը կամ ազգանունը։ Նիստ է ընթանում, եկեք այս շրջանակներում խոսենք, վիճաբանություն՝ եկեք գնանք մի տեղ վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա։ Չի կարելի էս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее. Спасибо»,-ասաց նա։