Ռուբեն Ռուբինյանն ինքն է վերջերս խնդրել Աշոտյանին հանդիպել ու նրա հետ սուրճ խմել. Ինքը լատենտ սուրճ խմող է. Մարուքյան
Մարդկային հարաբերությունների մակարդակում որեւէ բարդույթ չունեմ, որեւէ մեկի հետ սուրճ խմելու. երկրորդ, երբ մենք իշխող մեծամասնությանը համեմատել ենք նախորդ իշխանության հետ, այդ իշխանությանը ամենավատ ձեւակերպումներն իրենք են տալիս: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, ակնարկում են, որ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ, կարոտն առնեն:
«Այդ նույն իշխանության տեքստերով, նույն Դավիթ Հարությունյանի տեքստերով ԱԺ-ում երեկ նախագծեր էին մերժում: Դա է մեզ հիշեցրել նախկիններին: Ես կարող եմ կարոտել, եթե լինի իմ հարազատ ընկերը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե եթե կարոտել եք, գնացեք հետները սուրճ խմեք, ես ուզում եմ նրան հիշեցնել, որ ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ եւ խնդրել էր նրան, որ աջակցի, որ ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք EPP-ի անդամ դառնան: Դա վերջերս է եղել: Ինքն է խնդրել, որ ՀՀԿ-ականներն իրենց կապերով աջակցեն, որ այդ բանաձեւը տապալվի: Լավ է արել, ի դեպ: Այսինքն լատենտ սուրճ խմող է, սուրճ խմողը ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունմ, բոլորի հետ էլ կարող եմ սուրճ խմել: Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետեւ անհետաքրքիր է իր հետ զրույցը»: Ռուբինյանի հետ ինչի՞ց խոսես»,-ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ լեզվակռիվ է տեղի ունեցել Ռուբեն Ռուբինյանի և Էդմոն Մարուքյանի միջև: