«Արսենալը» կմերժի «Բարսելոնային»
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններից, տեղեկացնում է Sport.es-ը:
«Արսենալը» ձմեռային տրանսֆերային ընթացքում չի կարող վաճառել Օբամեյանգին, քանի որ չի կարող արժանի փոխարինող գտնել 30-ամյա հարձակվողին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում որոշում է ընդունվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխարինող գտնել թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը ծանր վնասվածք է ստացել:
«Բարսելոնան» քննարկում է նաև «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգոյին և «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու հնարավորությունը: