Լուիս Սուարեսը սկսել է վնասվածքից ապաքինման գործընթացը (Լուսանար)
Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հունվարի 21-ին սկսել է ծնկի վնասվածքի բուժման կուրսը:
32-ամյա հարձակվողը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լուիս Սուարեսը ենթարկվել է աջ ծնկահոդի վիրահատության և բաց կթողնի մոտ չորս ամիս:
Լուսանկարն՝ այստեղ: