Երևան, 21.Փետրվար.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տ... Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վե... Ջեյդոն Սանչոն միայն մեկ դեպքում կտեղափոխվի «Մ... Աստղաձոր գյուղի անտառում ապօրինի հատել է 17 հ... Իրանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքա... Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունե... Իսպանիայում վերացրել են Եվրոպայում առաջին ստո... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց... Դիզայներները Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւով կի... ԱՄՆ-ը Ռուսաստանին դատապարտել է Վրաստանի դեմ «... Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի... Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վ... Վինիսիուս. Ցանկանում եմ հանդիպել Քարդաշյան քո... Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր,... Դավիդ Լուիս. «Արսենալն» ունի բոլոր որակները Ե... Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու ... Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբի ուղղությա... «Կյանքն առջեւում է»․ Սոֆի Լորենը կնկարահանվի ... Հանրությունը դատարանների կայացրած որոշումների... Շունը մարդու բարեկա՞մն է․ Անօթեւան կենդանիներ... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դե... Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է կիբերհա... Մենք մեր քայլերով փորձում ենք թույլ չտալ վարկ... «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճա... Այսօր Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլի... Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվությու... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալաց... «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ... Եղանակը՝ Հայաստանում Մերկելը չեղարկել է Գալլե այցը Հանաուում ողբեր... Հանաուում հարձակմանն հետեւանքով զոհվել է Թուր... Ատելությանք քարոզ տանում է ոչ թե իշխանություն... Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մարտի 31-ին կ... «Կենդանաբանական այգին՝ տուբերկուլոզի օջախ». Ս... Դպրոցներում աշակերտների գիտելիքների մակարդակը... Խոշոր վթար Վայոց Ձորում. Opel-ի վարորդը դուրս... Գեղարքունիքում 983 ընտանիք՝ «Ջիպեր» և դղյակնե... ՀՀ վարչապետը բացարձակապես պատրաստ չէր Ադրբեջա... Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով ... Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ Արցախ... ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` Սուրեն Պապիկյանի ... Սարալանջի ճանապարհին բախվել են Porsche Cayenn... Կինն իր ուղեղի վիրահատության ժամանակ ջութակ է... Ամեն հինգշաբթի գալու եմ եւ կանգնեմ սևազգեստ մ... ԱՄՆ-ում մահացել է cut, copy եւ paste հրամաննե... Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանում ... «Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել... ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորակա... «Շերեմետևո» օդանավակայանի տրանսպորտային ոստիկ... Չինացի գիտնականները պատմել են կորոնավիրուսի դ... 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռ... ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տե... Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է, որ Անկարան, Մոսկվ... «Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը». Հայ... ՀՀ-ն մինչև 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլ... «Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակար... Եթե 13 տարի առաջ գործերը նորմալ բացահայտվեին,... Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց... Սփիլբերգի դուստրը որոշել է պոռնոաստղի կարիերա... Բլումբերգը խոստացել է հրապարակել իր հարկային ... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպությունն... Հայաստանն աշխարհի երրորդ առավել ռազմականացված... «2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս. 2008-ի... Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով... Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրաց... Մահացել է Յուրի Դավթյանը Պատմական այս որոշումը սկիզբ դրեց արցախահայութ... Ապօրինություն Դիլիջանի թիվ 2 դպրոցում․ ոստիկա... Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության ... Հրդեհ Երևանի Ռուբինյանց փողոցի բնակելի շենքու... «Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որո... ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշ... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Ռուսաստանի առաջնորդներ» համառուսական մրցույթ... Ցավոք, ոչ ոք չի գրի, թե ինչպես էր Սամվել Կարա... ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակ... ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորա... 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատ... 2019-ին ձեռք բերված զենքերի քանակն ու պայմանն... Հայաստանի իշխանությունները ցանկանում են մինչե... Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սու... Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Ար... Դադիվանքի վանական համալիրից գողացել էին գանձա... 37-ամյա տղամարդուն ցուցաբերել էր ոչ պատշաճ բժ... Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այց... Տեսանյութ է հրապարակվել Մագադանում Ան-2 ինքնա... «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմ... Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ... «Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը» միանում է ... Ինչ կլիներ պատմական հայտնի գործիչների հետ, եթ... Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Աղանյանը և այլք ընդդե... Հանաուի հրաձիգը գրավոր խոստովանություն է թողե... ՄԻՊ-ի հայտարարությունը Սահմանադրության փոփոխո... Կանադայում գրեթե 70 մարդ է տուժել ավելի քան 2... Հայաստանի տեխնոլոգիական և գիտական կառույցների... «Այսօր կրթության մակարդակի, որակի եւ աշխատատե... «Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվությո...

Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը. Էլինար Վարդանյան

2 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքնային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։

Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտրական փուլի սոցհարցումները, որոնց համաձայն առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ մյուս թեկնածուները զիջում էին նրան։ Ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա։ Այդ նույն հրապարակումների համաձայն, սոցհարցումների արդյունքները իրականություն դարձան ընտրությունների ժամանակ, ինչն անակնկալ չէր ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար։ Իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել էր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում է, որ ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է ցույցերը, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ է, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չեն ստուգվել, չեն մեկնաբանվել ՀՔԾ կողմից, քանի որ այն կարող էր էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։

Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Վստահաբար օրինական և անօրինական զենքի պաշարների տիրապետող Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ն ցուցարարներին ծաղկեփնջերով չէին միանալու։ Հասկանալի է, որ այս հանգամանքը քաղաքական և իրավական զարգացումները բոլորովին այլ հունով էին տանելու։ Ըստ էության փորձ է արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մարտի 1-ի բազմակողմանի քննություն անցած գործ, այս հարցերի պատասխանները մենք արդեն իսկ պետք է ունենայինք։ Գործի քննությամբ պետք է պարզված լիներ, թե ովքեր և ում հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական գործընթացների խառնվելու և բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելու նպատակով, ովքե՞ր և ո՞ւմ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական գործընթացներին խառնելու և ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են, որոնք կասկածի տակ են դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ մի խոսք չի եղել։ Մանվել Գրիգորյանը մարտի մեկի գործով նույնիսկ չի հարցաքննվել, ինչի մասին վերջերս հայտարարեց նրա փաստաբանը։ Եվ այս պարագայում հայտարարվում է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։

Հետաքրքիր է, որ ՀՔԾ-ն, որը Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրել է Վիկիլիքսի հրապարակումները ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշման վերաբերյալ, և այդ մասին 2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ հիշատակեց ՀՔԾ պետը, իսկ հետո շաբաթներ շարունակ լուրը ազդարարվեց հանրայինի եթերներով, որևէ ջանք չի գործադրել այդ նույն հրապարակումներում եղած և մարտի 1-ի գործով առանցքային նշանակություն ունեցող հարցերի բացահայտման ուղղությամբ։

ՀՔԾ-ի և ամերիկյան տեսանկյունների անհամատեղելիությունը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։ Հետաքրքրական է, որ ամերիկացիներն այս հարցում բոլորովին այլ մոտեցում ունեին։ Մասնավորապես ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ԱՄՆ պետքարտուղարությանը, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված գրագրության մեջ հայտնում է, որ իրենք հավատում են, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո տանուլ է տալիս մարտը՝ հասարակական կարծիքի համար։

Մեկ այլ հատվածում ՀՔԾ-ն նշում է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին։

ՀՔԾ-ն որևէ անդրադարձ չի կատարել ՊՆ փոխնախարարների և ԵԿՄ քաղաքական գործընթացին ներքաշելու վարկածին։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են բավականին հստակ ինֆորմացիա կուտակել այդ խնդրի վերաբերյալ։ Փեննինգթոնը 2008թ. փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելիս, հիշատակել է, որ նախագահը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի քաղաքական գործընթացներին ներգրավվածության մասին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տեղեկատվություն ստացել են նաև ընդդիմության կողմից։

ՀՔԾ-ն հաղորդագրության մեկ այլ հատվածում խոսում է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում խաղաղ ցուցարարների թվի աճի մասին։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման ԱՄՆ դեպսպանատան ներկայացուցիչների տվյալները մի փոքր տարբերվում են ՀՔԾ հաղորդագրության տվյալներից։ Փեննիգթոնը նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30 000 ցուցարար, որոնք շարունակել են բարիկադներ կառուցել։ Մեկ այլ նամակագրության մեջ ամերիկյան կողմը փաստում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։

Անտեսվել է նաև հրապարակումների մի կարևոր հատված ևս, համաձայն որի, մարտի 1-ին ժամը 17։00-ին Լևոն Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը հայտնել է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք «Դինամո» մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։ ՀՔԾ-ն պետք է պարզեր, թե ինչը կամ ով խանգարեց խուսափել զոհերից, երբ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ է գործել ամերիկյան կողմը, Լևոն Զուրաբյանն արել է իրենից կախված ամեն ինչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։

Հակասությունների այս ամբողջությունը պետք է բացահայտվի բազմակողմանի քննության արդյունքում, հակառակ պարագայում գործի միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Ի վերջո, կամ մենք կգտնենք համարձակություն բաց, անկաշկանդ խոսելու մարտի 1-ի մասին կամ համառորեն կշարունակենք վախենալ լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։

Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը շատ ավելի խորքային խնդիրներ է բացահայտում, որը երբևէ քննարկման առարկա չի դարձել։ Այն բացահայտ ցույց է տալիս, որ մարտի 1-ը, դրան նախորդող և հաջորդող իրադարձություններն ունեն լուրջ պատճառներ, որոնք պետք է դարձնել բաց քննարկման առարկա, դրանով իսկ կանխել դրանց երբևէ կրկնվելու հնարավորությունը։ Մարտի մեկի պատճառները պետք է փնտրել ընտրական համակարգի արժեզրկման, ընտրական գործընթացների նկատմամբ 1996թ. ընտրություններից սկսած տոտալ անվստահության, հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու, քաղաքական մանիպուլյացիաների ու թշնամանքի և ատելության մթնոլորտի մեջ, որն արմատավորվել էր մեր հասարակությունում։ Չի կարելի մարտի 1-ը դիտարկել ու սահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, դա մեզ ոչինչ չի տալու։ Այդպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ, և կորցնում ենք դրանց դիմակայելու երաշխիքները։ Իսկ նման դեպքերում պրոցեսները սովորաբար գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

դիտվել է 154 անգամ
Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տ... Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վե... Ջեյդոն Սանչոն միայն մեկ դեպքում կտեղափոխվի «Մ... Աստղաձոր գյուղի անտառում ապօրինի հատել է 17 հ... Իրանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքա... Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունե... Իսպանիայում վերացրել են Եվրոպայում առաջին ստո... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց... Դիզայներները Քիմ Քարդաշյանի հետույքի ձեւով կի... ԱՄՆ-ը Ռուսաստանին դատապարտել է Վրաստանի դեմ «... Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորի... Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վ... Վինիսիուս. Ցանկանում եմ հանդիպել Քարդաշյան քո... Ոստիկանության բաժիններում հանձնվել է գնդացիր,... Դավիդ Լուիս. «Արսենալն» ունի բոլոր որակները Ե... Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու ... Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբի ուղղությա... «Կյանքն առջեւում է»․ Սոֆի Լորենը կնկարահանվի ... Հանրությունը դատարանների կայացրած որոշումների... Շունը մարդու բարեկա՞մն է․ Անօթեւան կենդանիներ... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դե... Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է կիբերհա... Մենք մեր քայլերով փորձում ենք թույլ չտալ վարկ... «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճա... Այսօր Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլի... Ամուլսարը հայրենիք է և ցանկացած թույլտվությու... Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկ... ՌԴ ՌՏՈՒ Սու-24 ինքնաթիռներն Իդլիբի ապաէսկալաց... «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ... Եղանակը՝ Հայաստանում Մերկելը չեղարկել է Գալլե այցը Հանաուում ողբեր... Հանաուում հարձակմանն հետեւանքով զոհվել է Թուր... Ատելությանք քարոզ տանում է ոչ թե իշխանություն... Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մարտի 31-ին կ... «Կենդանաբանական այգին՝ տուբերկուլոզի օջախ». Ս... Դպրոցներում աշակերտների գիտելիքների մակարդակը... Խոշոր վթար Վայոց Ձորում. Opel-ի վարորդը դուրս... Գեղարքունիքում 983 ընտանիք՝ «Ջիպեր» և դղյակնե... ՀՀ վարչապետը բացարձակապես պատրաստ չէր Ադրբեջա... Գնալով սահմանադրական փոփոխությունների հարցով ... Արթուր Դավթյանը ՊԲ հրամանատարության հետ Արցախ... ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` Սուրեն Պապիկյանի ... Սարալանջի ճանապարհին բախվել են Porsche Cayenn... Կինն իր ուղեղի վիրահատության ժամանակ ջութակ է... Ամեն հինգշաբթի գալու եմ եւ կանգնեմ սևազգեստ մ... ԱՄՆ-ում մահացել է cut, copy եւ paste հրամաննե... Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանում ... «Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել... ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորակա... «Շերեմետևո» օդանավակայանի տրանսպորտային ոստիկ... Չինացի գիտնականները պատմել են կորոնավիրուսի դ... 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռ... ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տե... Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է, որ Անկարան, Մոսկվ... «Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը». Հայ... ՀՀ-ն մինչև 2050-ը պետք է ունենա առնվազն 25 օլ... «Տասնյակ միլիարդների վնաս է կանխվել». Հակակար... Եթե 13 տարի առաջ գործերը նորմալ բացահայտվեին,... Հայաստանի իշխանությունների համար խնդրահարույց... Սփիլբերգի դուստրը որոշել է պոռնոաստղի կարիերա... Բլումբերգը խոստացել է հրապարակել իր հարկային ... «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպությունն... Հայաստանն աշխարհի երրորդ առավել ռազմականացված... «2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս. 2008-ի... Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով... Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրաց... Մահացել է Յուրի Դավթյանը Պատմական այս որոշումը սկիզբ դրեց արցախահայութ... Ապօրինություն Դիլիջանի թիվ 2 դպրոցում․ ոստիկա... Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության ... Հրդեհ Երևանի Ռուբինյանց փողոցի բնակելի շենքու... «Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որո... ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշ... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Ռուսաստանի առաջնորդներ» համառուսական մրցույթ... Ցավոք, ոչ ոք չի գրի, թե ինչպես էր Սամվել Կարա... ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակ... ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորա... 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատ... 2019-ին ձեռք բերված զենքերի քանակն ու պայմանն... Հայաստանի իշխանությունները ցանկանում են մինչե... Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սու... Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Ար... Դադիվանքի վանական համալիրից գողացել էին գանձա... 37-ամյա տղամարդուն ցուցաբերել էր ոչ պատշաճ բժ... Մեսին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այց... Տեսանյութ է հրապարակվել Մագադանում Ան-2 ինքնա... «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմ... Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ... «Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը» միանում է ... Ինչ կլիներ պատմական հայտնի գործիչների հետ, եթ... Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Աղանյանը և այլք ընդդե... Հանաուի հրաձիգը գրավոր խոստովանություն է թողե... ՄԻՊ-ի հայտարարությունը Սահմանադրության փոփոխո... Կանադայում գրեթե 70 մարդ է տուժել ավելի քան 2... Հայաստանի տեխնոլոգիական և գիտական կառույցների... «Այսօր կրթության մակարդակի, որակի եւ աշխատատե... «Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվությո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan