Շիրակի մարզում ևս սպանդանոցների դեմ բողոքող անասնապահները ճանապարհ էին փակել (Տեսանյութ և լուսանկարներ)
Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհ են նաեւ Շիրակի մարզի անասնապահները:
Այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Բագրավան համայնքի բնակիչները, նրանք Բագրավան-Հայկաձոր հատվածում փակել են ճանապարհը:
Նշենք, որ մի քանի հարյուր անասնապահներ այս պահին հավաքվել են Կառավարության մոտ իրենց բողոքն են արտահայտում սպանդանոցային մորթի դեմ, նրանք պահանջում են վերանայել այդ որոշումը:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: