«Մնում է միայն կոկորդիլոս ու էշ պահել». Լարված իրավիճակ Կառավարության մոտ (Տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց սպանդանոցի պայմանների դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարներից մեկը բանավեճի հրավիրեց Սննդի անվտանգության տեսչության պետին:
«Հենց հիմա լրագրողներով իրեն հրավիրում եմ բանավեճի, եթե գալիս ա, թող գա, ես նստեմ պրյամոյ էֆիր իրան պատասխանեմ: Ինքը ասում է, գյուղացին անասուն պահել չգիտի, թող գա պահի, իրա կինն էլ կովը կթի, կաթը ծախի: Մեզնից ի՞նչ ես ուզում, այ ախպեր, վառիք, թափիք»,-ասաց նա:
Ցուցարարները տարբեր մարզերի անասնապահներին կոչ արեցին ամեն օրն ժամը 11:00-ին հավաքվել Կառավարության մոտ` մինչեւ հարցը լուծվի:
Ցուցարարները բացականչում են «Արդարություն» եւ «Դուխով», «Վարչապետ»: Մեծ թվով ոստիկաններ են հսկում բողոքի ակցիան, ակցիայի մասնակիցների թիվը անցնում է մի քանի հարյուրը:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:
Նշենք նաև, որ քիչ առաջ Կառավարության մոտ սպանդանոցների պայմանների դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները ոստիկանների հորդորով բացեցին Տիգրան Մեծի պողոտան:
Ոստիկանության աշխատակիցները երկու շարքով պատ են կազմել Կառավարության շենքի մոտ:
Ցուցարարները պահանջում էին հանդիպում Կառավարության ներկայացուցիչի հետ: Ցուցարարների թիվը անցնում են մի քանի հարյուրը: Նրանց խոսքով` նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվում մարզերում, մասնավորապես Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
«Ես եկա արտասահմանից, անասուն եմ պահում, հիմա էլ պիտի ծախեմ, գնամ որ վարկերս փակեմ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարներից մեկն էլ ասաց, որ էլ ելք չկա, մնում է միայն «կոկորդիլոս ու էշ պահել»:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: