Մսավաճառների ու անասնապահների ակցիան Կառավարության մոտ. Նրանք փակել էին ճանապարհը (Տեսանյութ)
Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետև Տիգրան Մեծի պողոտան:
Մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, ովքեր փորձում էին ցուցարարներին համոզել դուրս գալ ոչ երթևեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվեց և քաշքշուկ սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջեւ:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:
Մեծ թվով ոստիկաններ դեռ շարունակում են հսկել բողոքի ակցիան և բողոքող գյուղացիներին:
«Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ճանապարհը կբացեն, եթե Կառավարությունից ներկայացուցիչ գա իրենց մոտ:
«Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: Կառավարությունից մարդ ուղարկեք, որ ճանապարհը բացվի»,-ասաց նա:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից: