Մեսին «Բարսելոնային» խորհուրդ է տվել գնել Ագուերոյին
«Բարսելոնայի» ավագ, արգենտինացի Լիոնել Մեսին կատալոնական ակումբի ղեկավարությանն ու նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին խորհուրդ է տվել ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյին, հաղորդում է Goal.com-ը։
Մեսին նշել է, որ Ագուերոն կլինի լիարժեք փոխարինող ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, որը վնասվածքի պատճառով կբացակայի չորս ամիս։
31-ամյա Ագուերոն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 21 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Տրանսֆերը գնահատվում է 65 միլիոն եվրո։