Կյանքից հեռացել է Lotte Group հարավկորեական խոշորագույն կոնգլոմերատի հիմնադիրը
Lotte Group խոշորագույն հարավկորեական կոնգլոմերատի հիմնադիր Սին Գյոք Խոն մահացել է 98 տարեկան հասակում, հաղորդում է Reuters-ը:
Սին Գյոք Խոն այժմ երկրում գերիշխող ընտանեկան կոնգլոմերատ հիմնադրած վերջին հարավկորեական ձեռնարկատերն էր:
Lotte-ն հիմնադրվել է 1948 թվականին Ճապոնիայում, այնուհետեւ բիզնեսը տեղափոխվել է Հարավային Կորեա: Սին Գյոք Խոն ամուսնացել է ճապոնուհու հետ: Նրանց ընտանիքում ծնվել է երկու որդի, որոնց միջեւ ավելի ուշ սկսվել է մրցակցություն ընտանեկան բիզնեսը վերահսկելու համար:
Տարբեր ուղղվածության ընկերությունների խմբում ներառված են Lotte Shopping Co (առեւտուր), Lotte Real Estate (զարգացում), Lotte Ice Cream (սննդամթերքի արտադրություն), Lotte Hotels & Resorts (հյուրանոցային ցանց), Lotte Confectionery (հրուշակեղենի արտադրություն), Lotte Chilsung (ըմպելիքի արտադրություն):