Ավստրալիան ներդնում է տասնյակ միլիոնավոր դոլարներ անտառային հրդեհներից տուժած զբոսաշրջության ոլորտում
Ավստրալիայի կառավարությունը հույս ունի զարգացնել զբոսաշրջության ոլորտը՝ ներդնելով դրանում տասնյակ միլիոնավոր դոլարներ երկրում ավերիչ անտառային հրդեհներից հետո ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով, հաղորդում է DW-ը:
Կիրակի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է զբոսաշրջության ոլորտում 76 միլիոն ավստրալական դոլար (52.3 մլն ԱՄՆ դոլար) ներդնելու մասին:
Նրա խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում նախնական ներդրումները կարվեն Անտառային հրդեհների դեմ պայքարի ազգային ֆոնդից:
Համաձայն Զբոսաշրջության արտահանման ավստրալական խորհրդի գնահատման՝ տարեվերջին զբոսաշրջության ոլորտում անտառային հրդեհների ազդեցությունը կկազմի առնվազն 4.5 մլրդ ավստրալական դոլար:
Զբոսաշրջությունն Ավստրալիայի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է: