Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել
Նեպալի լեռներում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է Հարավային Կորեայից այնտեղ ժամանած 4 զբոսաշրջիկ: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, 3 հազար 200 մետր բարձրության վրա: Հարավկորեացիներից բացի խմբում եղել են նաև երկու տեղացի ուղեկցորդներ:
Նեպալի իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք, սակայն, դեռ արդյունք չեն տվել: Դեպքի վայր են ժամանել Հարավային Կորեայի Արտաքին գործերի նախարարության անձնակազմն ու անհետ կորածների ընտանիքների անդամները: