14-ամյա աղջիկը, որին առևանգել են Հյուսիսային Կարոլինա նահանգում, կարողացել է փրկվել Snapchat մեսենջերի շնորհիվ
14-ամյա աղջիկը, որին առևանգել են Հյուսիսային Կարոլինա նահանգում, կարողացել է փրկվել Snapchat մեսենջերի շնորհիվ, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Աղջկան հանցակիցների օգնությամբ առևանգել է 55-ամյա Ալբերտ Թոմաս Վասկեսը, որը բերել է նրան մոթել և բռնաբարել է։
Համարում աղջիկը ընկերներին գրել է, որ իրեն առևանգել են, և ինքը չգիտի, թե որտեղ է գտնվում։ Նրա ընկերներն, իրենց հերթին, մեսենջերի շնորհիվ որոշել են աղջկա գտնվելու վայրը և զանգել փրկարար ծառայություն։
Հանցագործին կալանավորել են նույն մոթելում, երբ նա դուրս գալիս է եղել աղջկա համարից։
Վասկեսին առևանգման և բռնաբարության մեղադրանք են առաջադրել, իսկ նրա հանցակիցները դատարանի առջև կկանգնեն հանցավոր համաձայնության համար։