Տղամարդն իր բազմոցի բարձի մեջ ավելի քան 40 000 դոլար է հայտնաբերել եւ վերադարձրել է այն տիրոջը (Տեսանյութ)
Ամերիկյան Միչիգան նահանգի բնակիչ Գովարդ Կիրբին ինչ-որ տարօրինակ բան է նկատել վերջերս «սեքոնդ-հենդ» խանութում ձեռք բերված բազմոցի հետ կապված եւ խնդրել է իր հարսին ստուգել բարձը, հայտնում է UPI-ը։
Կինը բարձի մեջ հայտնաբերել է դոլարային թղթադրամների տրցակ։ Պարզվել է, որ բարձի մեջ ավելի քան 43 000 դոլար է պահվել։
Իրավաբանը Կիրբիին հայտնել է, որ նա իրավունք ունի իրեն պահել փողը, սակայն տղամարդը որոշել է կապվել խանութի հետ եւ պարզել իր գնած բազմոցի նախկին տիրոջ տվյալները։
Արդյունքում փողը փոխանցվել է վերջերս մահացած տղամարդու թոռնուհուն։ Նա շատ է զարմացել, որ իր հանգուցյալ պապը կարող էր այդքան գումար ունենալ։