Անաստաս Միկոյանի հարսը պատմել է Ստալինի և բռնաճնշումների մասին
Վրաստանի և Հայաստանի կուսակցական առաջնորդների դուստրն ու զարմուհին՝ Անաստաս Միկոյանի հարսը՝ 91-ամյա Նամի Միկոյանը, որ ապրել է Կրեմլում, Lenta.ru-ի թղթակցին պատմել է խորհրդային առաջնորդ Յոսիֆ Ստալինի հետ ունեցած իր հանդիպումների և 1937 թվականի բռնաճնշումների մասին:
Ըստ Միկոյանի՝ ինքը անձամբ մի քանի անգամ տեսել է Ստալինին: «Մի անգամ նա եկավ Գագրա՝ Բերիայի ամառանոց: Երեկոյան իրարանցում սկսվեց, մեզ՝ երեխաներիս, ուղարկեցինք այն տունը, որտեղ սպասուհին էր ապրում, և ինչ-որ մեկը շշնջաց՝ Ստալինը գալիս է,- պատմել է կինը:- Գլխավոր տան ճաշասենյակի պատուհանների վարագույրները ամուր չէին փակված, և մենք բարձրանում էինք մատների ծայրերի վրա, որպեսզի հերթով տեսնենք Ստալինին»:
Նա նշել է, որ այդ ժամանակ ԽՍՀՄ առաջնորդը ժամանել էր իր դստեր՝ Սվետլանայի հետ, որի հետ Նամին հետո անց է կացրել երկու օր:
Նամի Արտեմևնան հիշել է, որ ինքը թատրոնում բազմիցս տեսել է Ստալինին. «Նա սովորաբար նստում էր օթյակում, բայց միշտ խորքում, առջևում՝ երբեք»:
«Ստալինը ուժեղ մարդու տպավորություն էր թողնում և, հավանաբար, այդպիսին էլ կար»,- ասել է կինը՝ հավելելով, որ 1937թ․երկրում սկիզբ առած բռնաճնշումների համար միայն Ստալինը չէ, որ մեղավոր էր։ «Թբիլիսիում երբ բոլորը ձերբակալվեցին, և հայրս մահացավ, չէ՞ որ դա Ստալին չէր, դա համակարգն էր, որը թույլ էր տալիս սպանել անցանկալի մարդկանց… Իսկ հիմա մի՞թե չեն հեռացնում նրանց, ովքեր խանգարում են»,- ասել է Նամին: