«Քարդաշյանի լոգարանն ավելի մեծ է, քան մոլորակի մարդկանց մեծամասնության բնակարանները»․ Քիմը այգի է տեղադրել սեփական լոգարանում
39-ամյա Քիմ Քարդաշյանը պարծեցել է անսովոր ինտերիերային որոշմամբ։ Ռեալիթի-շոուի աստղը այգի է տեղադրել սեփական լոգարանում։
Քանյե Ուեսթի կինը երկրպագուների համար փոքրիկ էքսկուրսիա է անցկացրել իր տանը։ Հետեւորդներիուշադրությունը գրավել է պատշգամբով նախագծված լոգարանը։ Բաց տարածքում Քիմը «մինի անտառ» է տնկել։ «Ես կցանկանայի, որ դուք, ընկերներ, կարողանաք տեսնել իմ գեղեցիկ պատշգամբը՝ լոգարանում... Այս ամենը թարմ նարդոս է», — մեկնաբանել է Քարդաշյանը:
Աստղը հայտնել է, որ իմպրովիզացված այգում պարբերաբար փոխում է բույսերը։ Օրինակ, նախկինում ներքին բակում աճում էին արմավենու ծառ եւ բանանի ծառեր, որոնք արեւադարձային անտառի տեսք էին հաղորդում:
Երկրպագուները նախանձել են Քիմին։ Նրանք տպավորվել են ոչ միայն գեղեցկությամբ, այլեւ թագավորական մասշտաբով սենյակով. «Այս լոգարանը պարզապես երազանք է», «Սենյակը նույնիսկ նման չէ լոգարանի: Բայց ես կցանկանայի այնտեղ հայտնվել», «Քարդաշյանի լոգարանն ավելի մեծ է, քան մոլորակի մարդկանց մեծամասնության բնակարանները», — մեկնաբանել են Twitter-ի օգտատերերը: