Կոտրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մեքենայի ապակին եւ գողացել անձնական փաստաթղթերով պայուսակը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է կոտրված ապակիով իր մեքենայի լուսանկարը եւ տեղեկացրել, որ գողացել են մեքենայում գտնվող պայուսակը, որի մեջ եղել են անձնական փաստաթղթեր:
«Հուսով եմ, սա անողներն ու մեքենայի մեջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»,-գրել է Պապոյանը։