«Ինտերին» չի հաջողվում համաձայնության գալ Ժիրուի հետ
Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցություններ վարել Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուի տեղափոխության շուրջ:
«Ինտերի» ղեկավարությանը չի հաջողվում համաձայնության գալ Ժիրուի հետ 33-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետի հարցում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ինտերը» «Չելսիի» հետ համաձայնացրել է Ժիրուի տեղափոխության մանրամասները:
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: