դիտվել է 28 անգամ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան, թիմի ավագ Էշլի Յանգը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտերը» Յանգի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր, իսկ 34-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել է 1.5 միլիոն եվրո:
2007 թվականից Անգլիայի հավաքականում հանդես եկող եւ ազգային թիմի ավագ Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» էր 2011 թվականից։ Դրանից առաջ հանդես է եկել «Աստոն Վիլայում» եւ «Ուոթֆորդում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
դիտվել է 28 անգամԱյս թեմայով
- Մոդել Էշլի Գրեմը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքի «թերությունները»
- Մոդել Էշլի Գրեմը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքի «թերությունները»
- Plus-size մոդել Էշլի Գրեմը լուսանկարվել է թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստի
- ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ և տրանսֆերների սահմանափակում կիրառել «Ինտեր»-ի և «Ռոմա»-ի նկատմամբ
- «Ինտեր»-ը երկրորդ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում