«Բավարիան» վերջնական որոշում է ընդունել Պերիշիչի ապագայի հարցում
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը չի ծրագրում շարունակել համագործակցությունը «Ինտերից» վարձակալությամբ «Բավարիա» տեղափոխված Իվան Պերիշիչի հետ, տեղեկացնում է Bild-ը:
30-ամյա Պերիշիչի մրցելույթները չեն գոհացնում «Բավարիայի» ղեկավարությանը: Խորվաթ կիսապաշտպանը «Ինտեր» կվերադառնա ընթացիկ մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Պերիշիչին վարձակալել էր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Պերիշիչը 12 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: