Պարտավոր ենք հարգել Յանգի որոշումը. Սուլշեր
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի ավագ, անգլիացի պաշտպան Էշլի Յանգի՝ մանչեսթերյան ակումբից հեռանալու մասին:
«Ամռանը Յանգը կդառնա 35 տարեկան: Նա պահանջեց նոր՝ 2 տարվա պայմանագիր, սակայն մենք պատրաստ չէինք նման համագործակցության գնալ:
Նա լավ առաջարկ էր ստացել, և մենք չէինք կարող չհարգել նրա որոշումը: Ամենայն բարին եմ ցանկանում Յանգին իր հետագա կարիերայում: Նա շատ մեծ գործ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Manchester Evening News-ը:
Տեղեկացնենք, որ Էշլի Յանգի տեղափոխությամբ հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որն, ըստ նախնական տեղեկությունների, 1.5 միլիոն եվրո կվճարի անգլիացի պաշտպանի դիմաց:
Ավելի վաղ Սուլշերը հայտարարել էր, որ այսուհետ թիմի ավագի պարտականությունները կկատարի անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը: