Ջեյմս Բոնդը երեխաներին պահել է ինքնաշեն փայտե վանդակներում
Ջեյմս Բոնդ անունով Ալաբամայի բնակիչը երեխաներին պահել է ինքնաշեն փայտե վանդակներում։ Բոնդի հետ միասին ձերբակալվել են նաեւ նրա հանցակից երկու կանայք, հայտնում է FoxNews-ը։
Ոստիկանները նրանց տանը գտել են 11, 10, 4 եւ 3 տարեկան չորս երեխաների, ինչպես նաեւ հայտնաբերել են փայտե վանդակներ՝ կողպեքներով։ Քննիչները պարզել են, որ երեխաներին պարբերաբար փակել են վանդակներում։
Իրավապահների խոսքերով՝ հինգերորդ երեխան 8 ամսական նորածինը նույնպես ապրում էր տանը, սակայն ոստիկանների գալու պահին այնտեղ չի եղել։
Բոնդը երեխաների պապի հայրն է։ Նա տանը ապրել է կնոջ եւ թոռնուհու՝ երեխաների մոր հետ։
Կասկածյալներից յուրաքանչյուրին առաջադրվել է մինչեւ վեց տարեկան երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեղադրանք՝ ծանրացուցիչ հանգամանքներում եւ սպառնալիքի մեղադրանք։ Բացի այդ, Պամելա Բոնդին առաջադրվել է իրեղեն ապացույցների կեղծման մեղադրանք։