Սպիտակ տան աշխատակազմը սպառնացել է մեքենաների եվրոպական ներմուծման 25 տոկոսանոց սակագին մտցնել
Սպիտակ տան աշխատակազմը սպառնացել է մեքենաների եվրոպական ներմուծման 25 տոկոսանոց սակագին մտցնել, եթե Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պաշտոնապես չմեղադրեն Իրանին 2015 թվականի միջուկային գործարքը խախտելու մեջ, տեղեկացրել է Washington Post թերթը՝ հղում կատարելով անունները չնշած եվրոպացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ եվրոպական երեք երկրները գործարկել էին վեճերի կարգավորման մեխանիզմ այն համաձայնագրի համապատասխան, որը հավասարազոր է Թեհրանին պաշտոնապես մեղադրելուն իր պարտավորությունների չկատարման հարցում եւ կարող է հանգեցնել ՄԱԿ պատժամիջոցների վերականգնմանը։
Չնայած Թրամփը մինչ այդ հանդես էր եկել սպառնալիքներով, թե տուրքեր կմտցնի մեքենաների եվրոպական ներմուծման վրա, այդ սպառնալիքների նպատակը Վաշինգտոնի համար ավելի շահավետ պայմաններ ստանալն էր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առեւտրային հարաբերությունների շրջանակում, այլ ոչ թե Եվրոպայի արտաքին քաղաքականությունը փոխելը, գրում է թերթը։