Մեղք էր թռչնակը. հանձնաժողովում քննարկել են Չվող թռչունների պահպանության համաձայնագրի վավերացման հարցը
Սա շատ կարեւոր համաձայնագիր է, քանի որ մենք շատ արագ տեմպերով, ամբողջ մոլորակի հետ միասին, կորցնում ենք մեր կենսաբազմազանությունը, եւ Հայաստանը մտնում է կենսաբազմազանության առումով առավել «թեժ» 25 երկրների մեջ։ Այս մասին խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նիստում, «Աֆրո-եվրասիական չվող ջրլող թռչունների պահպանման մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ընթացքում հունվարի 16-ին ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։
Այդ պատճառով, ինչպես կարծում է նախարարի տեղակալը, Հայաստանի համար շատ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը եւ կարեւորագույն միջոցառումները, որոնք ուղղված կլինեն կենդանիների, թռչունների եւ բուսականության հազվադեպ տեսակների պահպանմանը։
«Եվ այս համաձայնագիրը թույլ կտա մեզ անել դա»,- ասաց Ղափլանյանը։
Նշենք, որ համաձայնագրի անվանումը առաջացրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի ծիծաղը, եւ հենց այն պահին, երբ սկսեց ընթերցել այն։
Այնուամենայնիվ, համաձայնագիրն ստացավ խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։