Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ...

Աչաջրի ծննդատունը պետք է ոչ թե փակել, այլ ընդլայնել. սա մեր պահանջն է՝ որպես սահմանապահ քաղաքացիներ․ Բագրատ Գալստանյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աչաջուր համայնքի ծննդատունը փակելու կառավարության որոշմանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Վերջին օրերին Սուրբ Ծննդյան տոները հանրային կյանքում «նշանավորվեցին» մեր երկրում մի քանի շրջաններում ծննդատների փակման բոթով: Անշուշտ, առողջապահության նախարարն ու նախաձեռնության մեջ ներգրավվածները այն բնորոշում են ոչ թե փակում կամ լուծարում՝ այլ ուժեղացում, վերջնարդյունքում հանգելով նույն եզրակացությանը կամ որոշմանը՝ փակելով կամ լուծարելով ծննդատները: Արդարության դեմ չմեղանչելու համար շեշտենք, սակայն, որ թերեւս մեր բոլոր ծննդատներում էլ խնդիրներ կան, որոնք, հավանաբար, չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին, եւ՛ հարկ է եւ՛ անհրաժեշտ ծնելիության անվտանգությունը ապահովել կամ վերացնել անընդունելի մահացության դեպքերը: Բայց միթե՞ լուծումը առողջապահության նախարարության առաջարկած կամ արդեն իսկ որոշած տարբերակն է եւ այլ մոտեցում գոյություն չունի: Սա նման է նրան, որ հիվանդին բուժելու բոլոր միջոցները գործադրելու փոխարեն նախընտրություն տրվի նրան սպանելուն, որովհետեւ բուժման գործընթացը երկար է եւ թանկ: Իսկ ամենակարեւորը, արդյո՞ք նախաձեռնությունը դրսեւորվում է ըստ խնամքով եւ մանրակրկիտ մշակված, քննարկված եւ որոշված (եթե այդպիսին գոյություն ունի) առողջապահության ազգային ծրագրի հայեցակարգին կամ ռազմավարությանը համապատասխան թե՞ պարզապես գործադրվում է դրվագային «այսպես կամ այնպես լավ կամ վատ կլինի» կիլոմետր կամ ժամային հեռավորության, մարդկային կյանքը որպես թվանշան նկատելու մոտեցումով: Ի՞նչ չափման միավորներով են որոշվել փակել նախանշված ծննդատները՝ նկատի ունենալով մահացության դեպքերը՞, առողջապահության գործունեության համար կարեւորագույն բաղադրիչներ հասանաելիությունը՞, մատչելիությունը՞, արձագանքելու ունակությունը՞, թափանցիկությունը՞, ծառայությունների որակը՞, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը՞ եւ այլն, թե՞ պարզապես ցանկությունը, ժամային եւ աշխարհագրական հեռավորությունները, ֆինանսական սղությունը եւ օպտիմալացումը:

Առավել չերկարելով վերոբերյալ հարցադրումների շարքը ուղղակիորեն ցանկանում եմ նշել, որ մեր մտահոգությունը վերաբերում է Տավուշ աշխարհի՝ Աչաջուր համայնքում գործող ծննդատան շուրջ ծագած խնդրին, որն արդարացի հուզումների տեղիք է տվել ոչ միայն մասնագիտական, այլեւ ազգաբնակչության շրջանում:

Հարկ է նշել, որ Աչաջուր համայնքում տեղակայված ծննդատունը իր բարի համբավի շնորհիվ ծառայում է ոչ միայն տվյալ համայնքին, այլ աշխարհագրական լայն շառավիղ է ներառում՝ սպասարկելով գրեթե բոլոր սահմանապահ համայնքները մինչեւ Նոյեմբերյանի եւ Շամշադինի շրջանի գյուղեր եւ համայնքներ: Գոնե վերջին հինգ տարիներին չի գրանցվել մահացության ոչ մեկ դեպք ի շնորհիվ բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածության: Այո, ծննդատունն ունի որոշ տեխնիկական եւ սարքավորումների խնդիր եւ պահանջ, ինչպես նաեւ ոչ մնայուն, այլ հրավիրյալ անեսթեզիոլոգ: Ինչպես մյուս բոլոր ծննդատներում, հատկապես ծնելիության անկման եւ ժողովրդագրական վիճակի հետ կապված, այստեղ եւս ծնունդների թիվը նվազել են՝ 160ից հասնելով 80-ի, որը սակայն դարձյալ բարձր ցուցանիշ է համեմատության եւ համամասնության մեջ դիտարկված:

Այս լույսի ներքո քննելով ծննդատունը լուծարելուն միտված ներկայացված փաստարկ-պատճառաբանությունները (տեխնիկական հագեցվածությունը, Իջեւանից 15կմ հեռավորությունը, կադրային խնդիրը՝ հրավիրյալ անեսթեզիոլոգի պարագան, ծնելիության սակավությունը եւ ֆինանսական սղությունը եւ այլն) մեղմ ասած անհիմն են, որոնց կփորձեմ շատ ամփոփ անդրադառնալ)

ա) տեխնիկական հագեցվածությունը - սա բացառապես առողջապահության նախարարության լուծելիք խնդիրն է եւ պատասխանատվությունը, որը հստակ ռազմավարության կամ առողջապահության քաղաքականության մաս պետք է կազմի՝ հատկապես հզորացնելով այն բուժհաստատությունները, ինչպիսին է Աչաջրի ծննդատունը, որոնք կենսական խնդիրներ են լուծում ոչ միայն բուժօգնության, այլեւ մատչելիության, հասանելիության, արձագանքելու ունակության, ծառայության որակի, կարիքների եւ ակնկալիքների բավարարման, սահմանային անվտանգության, սոցիալ-հոգեբանական առումով:

բ) Իջեւանից 15կմ հեռավորությունը - նախ ինչպես նշեցինք Աչաջրի ծննդատունը սպասարկում է ոչ միայն համայնքին, այլեւ համայնքների բավականին լայն շրջանակ է ներառում եւ հետեւաբար 15կմ-ն դառնում է 30, 40 եւ 50 կմ: Այսպիսով, խախտվում են առողջապահական քաղաքականության կարեւորագույն բաղադրիչները մատչելիությունը, հասանելիությունը եւ արձագանքելու կարողությունը: Եթե հավելենք, որ նախածննդային շրջանում նվազագույնը անհրաժեշտ է երեք այցելություն հետազոտության համար, ապա ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում այն ամբողջովին կդառնա անմատչելի եւ անհասանելի:

գ) կադրային խնդիրը - մնայուն անեսթեզիոլոգի բացակայությունը որպես փակման պատճառաբանության դիտարկումը պարզապես անհասկանալի եւ անընդունելի է: Կադրերի սղությունը հիմնական խնդիր է գրեթե բոլոր բուժհաստատություններում՝ թերեւս, բացառությամբ մի քանիսի: Սա եւս միանշանակ առողջապահության նախարարության պատասխանատվությունն է: Հետեւաբար, անհրաժեշտ է նախ նպաստել մասնագետներ պատրաստելու կրթական ծրագրերին եւ ապա լավագույն մասնագետների համար հնարավորություններ եւ միջոցներ ստեղծել իրենց մասնագիտական կարողությունները ներդնելու հատկապես մարզային՝ այս պարագային սահմանային գոտիներում, եթե իհարկե վերջինս որեւէ նշանակություն ունի առողջապահության ընդհանուր հայեցակարգի կամ ռազմավարության համար:

դ) ծնելիության սակավությունը - սա ամենացավոտ եւ ամենառանցքային խնդիրն է, որը դարձյալ բացարձակապես առնչություն չունի Աչաջրի կամ որեւէ ծննդատան գործունեության հետ: Այն, ցավալիորեն համընդհանուր խնդիր է, ուղղակիորեն կապված երկրի ժողովրդագրական վիճակի եւ ընդհանրապես ծնելիության մակարդակի հետ:

Այսուհանդերձ, Աչաջրի ծննդատունը մեկ նեոնաթալ մասնագետով միայն անցնող տարի 80 ծնունդ է ապահովել, հետեւաբար ավելացրեք եւս մեկ մասնագետ եւ կրկնապատկեք ծնունդների թիվը: Այսինքն, փոխարեն մտածելու փակելու մասին, հակառակը՝ բոլոր հնարավոր միջոցներով եւ պատասխանատվությամբ զարգացրեք թե՛ սարքավորումներով թե՛ հնարավորություններով եւ թե՛ մասնագետների ներգրավածությամբ արդեն իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած բուժկենտրոնը: Այսօր՝ փակելով Աչաջրի ծննդատունը, եւ ծառայությունը տեղափոխելով Իջեւան, որն ի դեպ եւս կարիք ունի վերազինման, վաղն էլ պատճառաբանելու եք, թե Իջեւանի կենտրոնը եւս չի բավարարում պահանջներին եւ բնականաբար տեղափոխելու եք Դիլիջան, (որն ընդամենը 30 կմ է հեռու Իջեւանից դարձյալ պատճառաբանությունների շարքից) եւ ապա Վանաձոր, որի մասին արդեն իսկ խոսվում է (նեոնաթալ կենտրոնացված ծառայությունների իմաստով): Այո՛, Տավուշում , որպես սահմանային գոտի, հարկավոր է եւ պարտադիր եւ երկրորդ կարգի եւ երրորդ կարգի բուժհաստատության ծննդատուն եւ դրա պատասխանատուն ռազմավարություն եւ քաղաքականության մշակողն ու թելադրողը դարձյալ առողջապահության նախարարությունն է: Եթե առողջապահության նախարարությունը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել այս ուղղությամբ, ապա իրավունք չունի խոսելու կենտրոնացված համակարգի մասին եւ ժամ առաջ պետք է քաղաքականություն մշակի ապակենտրոնացնելու ամբողջ համակարգը իրեն վերապահելով սոսկ վերահսկողի դերը:

ե) ֆինանսական - իմ կարծիքով այս ամբողջ պատմության պատճառը եւ առանցքը ֆինանսական է եւ այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը:

Ճիշտ է ասված, որ «առողջությունն անգին է», բայց հավասարապես ճիշտ է, որ այն նաեւ թանկ է: Այսօր դա ամենադժվար համաշխարհային խնդիրներից մեկն է նույնիսկ առավել զարգացած երկրներում: Մինչ օրս որեւէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այցելուի ակնկալիքները կամ կարիքները լիովին բավարարելու համար: Սակայն, արդար ֆինանսավորման, հավասար բաշխման եւ առկա ռեսուրսների տեղաբաշխման համընդհանուր մարտահրավերները նույնն են մնում բոլոր մոդելների եւ սխեմաների համար` լինեն դրանք հարուստ կամ աղքատ երկրներում: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը եւ կայունությունը, մշտադիտարկումը եւ թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները եւ օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս: Այն ներառում է արդար բաշխման հարցը, քանի որ առողջապահական ռեսուրսները գրեթե միշտ սակավ են` կարիքի հետ համեմատ: Այսու չափազանց կարեւոր է, որ առողջապահության ոլորտի ղեկավարությունը վերը նշված խնդիրներից խուսափելու համար լիովին ընկալի կազմակերպության տեսիլքը եւ արժեքների վրա հիմնված առաքելությունը` հասկանալով, որ ցանկացած որոշման հիմքում բարոյագիտական խնդիր է առկա եւ գործի համապատասխանաբար: Բարոյագիտական ճշգրիտ որոշումների կայացման համար խորը քննություն, փորձառություն եւ երկխոսություն է պահանջվում եւ այն լավագույնս կարելի է ուսանել հիմնարար, կայուն արժեքների եւ կառավարման՝ բարոյագիտության առումով փորձ ունեցող անձանց միջավայրում:

Առողջապահության համակարգի հիմնական մտահոգությունն ու առանցքը մարդն է եւ պետք է լինի մարդը եւ պետք է այն դիտարկել բարոյագիտական, աստվածաբանական, հասարակագիտական եւ երկրի համար անվտանգության տեսանկյունից եւ ոչ թե չափել կմ-ով, ժամով, ֆինանսների անհամպատասխանությամբ:

Առողջապահության նախարարությունը կոչված է քաղաքականություն մշակելու եւ առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող քաղաքացիների կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաեւ Աչաջրի ծննդատունը, հետեւաբար այն ոչ թե պետք է փակվի կամ լուծարվի, այլ պետք է խրախուսել եւ առավել ջանքեր ներդնել այն զարգացնելու, ամրապնդելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Սա մեր խնդրանքը չէ, այլ պահանջը, որպես սահմանապահ քաղաքացիներ»:

դիտվել է 371 անգամ
Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan