ՀՌԱՀ նախագահը կրկին հանդես եկավ մասնավոր հեռուստաընկերությունների եթերում ռուսալեզու կոնտենտի կրճատման օգտին
Ի տարբերություն այլ երկրների, այդ թվում նաեւ հետխորհրդային տարածքում՝ Հայաստանում մշակված չեն հանրային մուլտիպլեքսի ստանդարտները: Այս մասին հունվարի 16-ին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Ընդ որում, նրա կարծիքով, ծրագրերի 50-70%-ը պետք է լինի հայերենով եւ մինչեւ 40%-ը՝ տեղական արտադրության, ինչը, Հակոբյանի կարծիքով, կօգնի սահմանափակել անորակ կոնտենտը:
Նա նաեւ հայտնեց, որ հանրապետությունում մալուխային հեռարձակումն ընդգրկում է տնային տնտեսությունների 35-40%-ը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, մալուխային ցանցերի գործունեության սկզբունքները պետք է փոխվեն, քանի որ դրանք «անհեթեթ են, եւ դրանք անհնար է կարգավորել»:
Նշենք, որ այժմ մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են հայերեն լեզվով ծրագրերով ապահովել եթերի 55%-ը: Դրանցից որոշները ֆիլմեր են ցուցադրում ռուսերենով: Քննարկումների փուլում գտնվող օրինագիծը ենթադրում է հայերենով եթերի նվազագույն շեմի ավելացում մինչեւ 65%: Հայաստանի հեռուստատեսությունն ԱՊՀ տարածքում միակն է, որը հեռարձակման ցանցում չունի ռուսերեն լեզվով ծրագրեր, այդ թվում՝ տեղեկատվական: Տվյալ իրավիճակ է ստեղծվել շատ տարիներ առաջ նախկին իշխանությունների օրոք: