Tokyo Shimbun-ը հոդված է նվիրել Դիանա Աբգարին
Tokyo Shimbun օրաթերթը հունվարի 15-ի համարում ծավալուն հոդված է նվիրել Ճապոնիայում Հայաստանի առաջին դեսպան Դիանա Աբգարին:
Ինչպես տեղեկացնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը, սա հոդվածագիր Յուջի Կոյանագիի երկրորդ ծավալուն հոդվածն է՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին եւ հայոց պատմությանը։ Առաջին հոդվածը տպագրվել էր հոկտեմբերի 5-ին եւ նվիրված էր Էյիչի Շիբուսավայի հիմնադրամին, ցեղասպանությունից մազապուրծ եղած և որբանոցներում հայտնված հայ մանուկներին ցուցաբերված աջակցությանը։
Գրող, հրապարակախոս, դիվանագետ Դիանա Աբգարը Ճապոնիայում Հայաստանի առաջին դեսպանն էր։ Հեղինակ է Հայոց ցեղասպանության մասին ինը գրքերի։ Ծնվել է 1859 թվականին Յանգոնում (Բրիտանական Բիրմա)։ Վախճանվել է 77 տարեկանում Յոկոհամայում (Ճապոնիա)։