Ես աշխատում եմ «Արմենիա» ԲԿ-ում, որը կապ չունի Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության հետ․ Արսեն Դավթյան (Տեսանյութ)
Ես աշխատում եմ «Արմենիա» հանրապետական ԲԿ-ում, որը բացարձակ ոչ մի առնչություն չունի պարոն Աբրահամյանի կողմից ղեկավարվող կազմակերպության հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ այժմ աշխատում է Ռազմիկ Աբրահամյանի հետ։
«Պարոն Աբրահամյանի կողմից ղեկավարվող կազմակերպության անվանումը «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոն է։ Խնդրում եմ ճիշտ անվանումը կիրառել։ Գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ տալու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: