«Դալմա Գարդեն» մոլի աշխատակիցները նոր տեղեկություններ ունեն. տարածքում այլ բանե՞ր են կառուցվելու
«Դալմա Գարդեն» մոլում հունվարի 9-ին արտակարգ իրավիճակ էր: Ներսում աշխատակիցները շենքի շարժ էին զգացել, ինչի համար բոլոր աշխատակիցները եւ ներսում գտնվող անձինք տարհանվել էին: Երկար ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՀՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել, որից հետո այն հերքվեց:
Պաշտոնապես տեղեկություն հաղորդվեց, թե տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով է նման դող զգացվել:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ որոշ տեղեկություններ, թե իրականում շենքը կառուցվել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, ինչի համար էլ նման ցնցում է եղել:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ աշխատակիցների շրջանում տեղեկություններ են տարածվել, թե կա ծրագիր՝ «Դալմա Գարդեն» մոլի տարածքում ժամանցային կետեր բացելու, մասնավորապես՝ սահադաշտ, սննդի կետ և այլն: